«Լիլի» պաշտպան Լենի Յորոն մեկնել է Անգլիա՝ բուժզննում անցնելու և «Մանչեսթեր Յունայթեդի» հետ անձնական պայմանագրի վերջնական մանրամասները համաձայնեցնելու, հայտնում է Athletic-ը։
Նախորդ շաբաթ ակումբները համաձայնության են եկել 18-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ 62 միլիոն եվրոյի դիմաց։
Անձամբ ֆուտբոլիստը ցանկություն է հայտնել կարիերան շարունակել «Ռեալում», սակայն մադրիդցիները համաձայնության չեն եկել փոխհատուցման չափի հարցում։
Նախորդ մրցաշրջանում նա թիմի կազմում անցկացրել է 44 հանդիպում և դարձել 3 գոլի հեղինակ։