Լերոյ Սանեն կարող է մնալ «Բավարիայում»

«Բավարիայի» վինգեր Լերոյ Սանեն մոտ ապագայում չի պատրաստվում լքել թիմը։

Ինչպես հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը՝ Սանեն մտադիր չէ որևէ ակումբ տեղափոխվել։ Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը լրանում է մեկ տարուց, և նա կցանկանար նոր պայմանագիր կնքել։

Նախորդ մրցաշրջանում գերմանացին մյունխենցիների կազմում անցկացրել է 42 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 10 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։