Լամին Յամալը նոր խաղահամարով հանդես կգա «Բարսելոնայում»

«Բարսելոնայի» մամուլի ծառայությունը հայտնել է, որ թիմի վինգեր Լամին Յամալը հաջորդ մրցաշրջանում հանդես կգա 19 համարի մարզաշապիկով։

Նախկինում ֆուտբոլիստը հանդես էր գալիս 17 համարի ներքո։

Անցած մրցաշրջանում Յամալը բոլոր մրցաշարերում մասնակցել է «Բլաուգրանայի» 50 հանդիպման, որոնցում խփել է 6 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում։

Յամալի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։