Կեպա Արիսաբալագան շահավետ առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայից

«Չելսիի» դարպասապահ Կեպա Արիսաբալագան շահավետ առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայից։

Ինչպես հայտնում է լրագրող Ռուդի Գալետին՝ դարպասապահը պաշտոնական առաջարկ է ստացել «Ալ-Իթթիհադից»։ Սաուդյան ակումբը պատրաստ է 29-ամյա խաղացողին տարեկան վճարել մոտ 7 միլիոն եվրո։ «Չելսիի» հետ բանակցությունները նույնպես շարունակվում են։

Կեպայի գործող պայմանագիրն ավարտվում է մեկ տարուց։ Մադրիդի «Ռեալի» կազմում նա անցկացրել է 20 հանդիպում, որոնցում բաց է թողել 18 գոլ և 9 անգամ անառիկ է պահել դարպասը։