«Ատլետիկոն» այս ամառ կորցրեց Ալվարո Մորատային և Մեմֆիս Դեպային, ուստի մադրիդյան ակումբը ձգտում է ուժեղացնել հարձակման գիծը։
Ինչպես հայտնում է TyC Sports-ը, «Ատլետիկոն» հույս ունի պայմանագիր կնքել «Մանչեսթեր Սիթիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Խուլիան Ալվարեսի հետ։
Անձամբ՝ ֆուտբոլիստը, հոգնել է անգլիական ակումբում փոխարինման դուրս գալուց և վերջերս «Սիթիի» ղեկավարներին խնդրել էր իրեն վաճառել։
«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է բաց թողնել խաղացողին, սակայն դեռ պարզ չէ, թե որքան գումար է ցանկանում վաստակել նրա վաճառքից։
«Մանչեսթեր Սիթիում» անցկացրած երկու մրցաշրջաններում Ալվարեսը 103 խաղում դարձել է 36 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։