Ջուդ Բելինգհեմը EA Sports FC 25-ի գլխավորն է 📷

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը EA Sports FC 25 համակարգչային խաղի գլխավորն է։

Image

Մադրիդի «Ռեալի» կազմում իր դեբյուտային մրցաշրջանում 21-ամյա Բելինգհեմը 42 խաղում դարձել է 23 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ՝ հաղթելով Իսպանիայի առաջնությունն ու Չեմպիոնների Լիգան։ Ջուդը ճանաչվել է Լա Լիգայի անցած մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։