Bild․ Յոզուա Կիմիխը կարող է փոխել ակումբային գրանցումը

Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Յոզուա Կիմիխը կարող է հեռանալ ակումբից։ Այս մասին հայտնում է Bild-ը։

Աղբյուրի համաձայն՝ 29-ամյա ֆուտբոլիստի ներկայիս աշխատավարձը կազմում է տարեկան 15 միլիոն եվրո՝ գումարած հինգ միլիոն եվրո բոնուսներ։ Նշվում է, որ «Բավարիան» այլևս չի ցանկանում նման գումար վճարել Կիմիխին։

Հիշեցնենք, որ գերմանացին մյունխենցիների կազմում հանդես է գալիս 2015 թվականից։

Անցած մրցաշրջանում ֆուտբոլիստը խաղադաշտ է դուրս եկել 43 հանդիպման՝ ներառյալ բոլոր մրցաշարերը, խփել երկու գոլ և կատարել տասը գոլային փոխանցում։ Կիմիխի գործող պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի կեսերը։