«Անդերլեխտի» ավագ Յան Վերտոնգենը մեկ տարով երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ։ 37-ամյա պաշտպանը նախկինում ավարտել էր կարիերան Բելգիայի հավաքականում, որտեղ նա ռեկորդակիր է ամենաշատ խաղերի քանակով (157)։
Վերտոնգենի պայմանագիրը բրյուսելյան ակումբի հետ ավարտվել է այս ամառ, և ֆուտբոլիստը որոշել է ևս մեկ մրցաշրջան խաղալ։
Վերտոնգենը «Անդերլեխտում» հանդես է գալիս 2022 թվականից և անցկացրել է 72 հանդիպում։