Հայտնի է, թե ով կարող է փոխարինել Գարեթ Սաութգեյթին

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը հայտարարեց ազգային հավաքականից հեռանալու մասին։

Ինչպես հայտնում է Metro-ն՝ Անգլիայի հավաքականը գլխավորելու ֆավորիտ է համարվում «Չելսիի» նախկին մարզիչ Գրեհեմ Փոթերը։

Երկրորդ տեղում «Նյուքասլի» մարզիչ Էդդի Հոուն է, երրորդում՝ Անգլիայի մինչև 21 տարեկանների մարզիչ Լի Կարսլին։