Հարի Քեյնը հրաժեշտ է տվել Գարեթ Սաութգեյթին

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող և Անգլիայի հավաքականի ավագ Հարի Քեյնը հրաժեշտ է տվել Գարեթ Սաութգեյթին, ով լքել է Անգլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը։

«Շնորհակալ եմ այն ​​ամենի համար, ինչ արել եք իմ և մեր երկրի համար։

Դուք եղել եք Անգլիայի պատմության մեծագույն մարզիչներից մեկը, և այս ընթացքում հաճելի էր լինել ձեր ավագը:
Դուք օգնեցիք մեր երկրին համախմբվել և վերականգնել հավատը ազգային հավաքականի նկատմամբ։

Միասին մենք ապրեցինք այնքան պայծառ պահեր և ստեղծեցինք հիշողություններ, որոնք հավերժ կմնան մեզ հետ։ Համոզված եմ, որ նորից կտեսնվենք: Շնորհակալություն»,- գրել է Քեյնը սոցցանցում։

Սաութգեյթի գլխավորությամբ Անգլիան երկու անգամ անընդմեջ դուրս է եկել Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ (2020 և 2024 թվականներին) և երկու անգամ էլ պարտվել է։