Դանի Օլմոն կարող է կարիերան շարունակել Լա Լիգայում

Իսպանիայի հավաքականի և «Լայպցիգի» կիսապաշտպան Դանի Օլմոն կարող է կարիերան շարունակել հայրենիքում։

Ինչպես հայտնում է Bild-ը, կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոն»: Կողմերն արդեն անցկացրել են իրենց առաջին բանակցությունները։ Օլմոն իր պայմանագրում ունի 60 միլիոն եվրո գնման կետ։

Հիշեցնենք, որ Դանին Իսպանիայի հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի չեմպիոն։