Մադրիդի «Ռեալը» գլխավորել է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ապրանքանիշերի վարկանիշը։ Աշխարհի առաջատար բրենդային խորհրդատվական ընկերության՝ Brand Finance-ի զեկույցի համաձայն, «Ռեալը» գնահատվում է 1,805 միլիարդ դոլար։
Լավագույն եռյակում են հայտնվել նաև «Մանչեսթեր Սիթին» (1,726 միլիարդ դոլար) և «Բարսելոնան» (1,653 միլիարդ դոլար)։
Տասնյակում են նաև «Մանչեսթեր Յունայթեդը» (1,498 միլիարդ դոլար), «Լիվերպուլը» (1,478 միլիարդ դոլար), «Բավարիան» (1,325 միլիարդ դոլար), ՊՍԺ-ն (1,294 միլիարդ դոլար), «Արսենալը» (1,067 միլիարդ դոլար), «Թոթենհեմը» (930 միլիոն դոլար) և «Չելսին» (897 միլիոն դոլար)։