«Բավարիան» հրապարակել է Վենսան Կոմպանիի առաջադրանքները թիմի գլխավոր մարզչի պաշտոնում

«Բավարիայի» նախագահ Հերբերտ Հայները բարձրաձայնել է թիմի գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանիի առջև դրված խնդիրները։

«Վենսան Կոմպանին ուժեղ անհատականություն է, նա հստակ ծրագիր ունի, և ես վստահ եմ, որ նա կարող է մեծ հաջողությունների հասնել «Բավարիայի» հետ։

Մենք բոլորս ցանկանում էինք նոր գաղափարներ, նոր իմպուլսներ մեր թիմի համար, սա հենց այն է, ինչի մասին հանդես է գալիս հենց Կոմպանին։ Միասին մենք ցանկանում ենք կրկին տիտղոսներ նվաճել, քանի որ «Բավարիայում» բոլորն են դա ցանկանում»,- Հայների խոսքերն է մեջբերում Bayern & German-ը։

Անցած մրցաշրջանի վերջում «Բավարիան» Գերմանիայի առաջնությունում գրավեց երրորդ տեղը։