Լևերկուզենի «Բայերը» տրանսֆեր է համաձայնեցրել

Լևերկուզենի «Բայերը» համաձայնության է եկել «Ռենի» հետ վինգեր Մարտին Տերիերի տրանսֆերի հարցում, հայտնում է L’Equipe-ը։

Բունդեսլիգայի գործող չեմպիոնի հետ նրա կնքած պայմանագրի ժամկետը, տրանսֆերային արժեքը չեն նշվում։

27-ամյա ֆուտբոլիստը իր ողջ կարիերան անցկացրել է Ֆրանսիայում, որտեղ հանդես է եկել «Լիլում», «Ստրասբուրգում», «Լիոնում» և «Ռենում»։