«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Տիագո Ալկանտարան համալրել է ակումբի մարզչական շտաբը։ Այս մասին հաղորդում է թիմի պաշտոնական կայքը։
Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Տիագո Ալկանտարան հայտարարել է իր խաղային կարիերան ավարտելու մասին 2024 թվականի հուլիսի 8-ին։
Նրա վերջին ակումբը եղել է անգլիական «Լիվերպուլը», 2013-2020 թվականներին նա հանդես է եկել նաև Մյունխենի «Բավարիայում»։