Հուսեմ Աուարը տեղափոխվեց «Ալ-Իթիհադ»

«Ռոմայի» և Ալժիրի կիսապաշտպան Հուսեմ Աուարը տեղափոխվեց «Ալ-Իթիհադ»։

Սաուդյան ակումբը, որի կազմում հանդես են գալիս այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Կարիմ Բենզեման և Ն’Գոլո Կանտեն, հայտարարել է հռոմեացի կիսապաշտպանի հետ 4 տարվա պայմանագիր կնքելու մասին։

Նախորդ մրցաշրջանում 26-ամյա Աուարը «Ռոմայի» կազմում անցկացրած 25 խաղում դարձել է 4 գոլի հեղինակ։