Իսպանիայի թագավորը շնորհավորել է ազգային հավաքականին

Իսպանիայի թագավոր Ֆելիպե VI-ը շնորհակալություն է հայտնել ազգային թիմին EURO-2024-ում հաղթելու համար։

Կիրակի օրը՝ հուլիսի 14-ին, Իսպանիան եզրափակչում 2։1 հաշվով հաղթեց Անգլիային։

Երկուշաբթի օրը թագավորն ընդունել է խաղացողներին Մադրիդի Զարսուելա պալատում:

«Մենք գոհ ենք ձեր աշխատանքից։ Ձեր ժառանգությունը հսկայական է: Շնորհակալ եմ ձեր ջանքերի և ձեր խաղի համար։

Շնորհակալ ենք այն ամենի համար, ինչ տվել եք մեզ»,- ասել է Ֆիլիպ 6-րդը ազգային հավաքականի ընդունելության ժամանակ: