Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան դիմելու է ՖԻՖԱ-ին՝ Արգենտինայի հավաքականի ռասիստական ​​վանկարկման պատճառով

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան կդիմի Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիային (ՖԻՖԱ) սոցիալական ցանցերում հայտնված տեսանյութի պատճառով, որում Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստները վանկարկում են Ֆրանսիայի հավաքականի խաղացողների ծագման մասին։

Արգենտինացի ֆուտբոլիստները Կոպա Ամերիկայում հաղթելուց հետո ավտոբուսում ռասիստական ​​վանկարկումներ են հնչեցրել: Երգի բառերը ծաղրում են Ֆրանսիայի հավաքականի որոշ խաղացողների աֆրիկյան ծագումը։

Ինչպես հայտնում է AFP-ն, Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան բողոք կուղարկի Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիային և մտադիր է բողոք ներկայացնել ՖԻՖԱ-ին։