Ռոմելու Լուկակուն ընտրություն է կատարել «Միլանի» և «Նապոլիի» միջև

Բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն նախորդ մրցաշրջանը «Ռոմայում» անցկացնելուց հետո մտադիր է մնալ Իտալիայում։

Այժմ նա ընտրություն ունի կատարելու՝ «Միլանի» և «Նապոլիի» միջև։

Ինչպես հայտնում է pianetamilan.it-ը՝ Լուկակուն ցանկանում է տեղափոխվել «Նապոլի», քանի որ հույս ունի այնտեղ հանդիպել «Ինտերի» իր նախկին մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ։

Նշվում է, որ միակ խնդիրը այն է, թե Օսիմհենը կհեռանա «Նապոլիից», թե ոչ։