Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին կիսվել է COPA AMERICA-ում տարած հաղթանակից իր հույզերով, ինչպես նաև խոսել իր առողջական վիճակի մասին։
Հուլիսի 15 Արգենտինան եզրափակչում հաղթեց Կոլումբիային (1:0): Մեսսին վնասվածքի պատճառով փոխարինվեց 66-րդ րոպեին։
«COPA AMERICA-ն ավարտվեց, և առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին հաղորդագրությունների և շնորհավորանքների համար։ Փառք Աստծո, որ ինձ լավ եմ զգում, և հուսով եմ, որ շուտով կվերադառնամ խաղադաշտ՝ վայելելու այն, ինչ ես ամենաշատն եմ սիրում անել:
Ես շատ ուրախ եմ, հատկապես, որ հասանք մեր նպատակին։ Ամենափորձառուներն այն ապրում են առանձնահատուկ տագնապով, ինչպես և երիտասարդները, ովքեր ամեն խաղում իրենց լավագույնն են տալիս։ Մենք թիմ ենք և ընտանիք։
Շնորհակալություն բոլորին, ովքեր աջակցեցին մեզ, այս թիմը ներկա և ապագա ունի: Առաջ, Արգենտինա», – գրել է Մեսսին սոցցանցերում։