Պաշտոնական. Գարեթ Սաութգեյթը լքեց Անգլիայի հավաքականը

Անգլիայի հավաքականը հայտարարել է Գարեթ Սաութգեյթի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին։

53-ամյա մասնագետը անգլիացիներին գլխավորում է 2016 թվականից։ Նրա գլխավորությամբ ազգային հավաքականն անցկացրել է 102 հանդիպում (61 հաղթանակ, 17 պարտություն և 24 ոչ-ոքի):

Սաութգեյթի օրոք Անգլիան երկու անգամ անընդմեջ դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ և երկու անգամ էլ պարտվեց։

Աշխարհի 2018 թվականի առաջնությունում բրիտանացիները զբաղեցրել են չորրորդ տեղը, իսկ 2022 թվականի աշխարհի առաջնությունում նրանք դուրս մնացին քառորդ եզրափակիչում։