Մոհամեդ Սիմականին կարող է թոփ ակումբ տեղափոխվել

«Լիվերպուլը» և Մադրիդի «Ատլետիկոն» հետաքրքրություն են ցուցաբերում «Լայպցիգի» պաշտպան Մոհամեդ Սիմականի նկատմամբ, հաղորդում է Sky Germany-ը։

Այս պահին կողմերը բանակցություններ չեն վարում, սակայն պոտենցիալ տրանսֆերային գումարը կարող է լինել 40-ից 45 միլիոն եվրո։

Սիմականը «Լայպցիգում» է հանդես գալիս 2021 թվականի հուլիսից։ 2023/24 մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 42 հանդիպման, դարձել 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։