«Մանչեսթեր Սիթին» պատասխանել է «Ալ-Նասրի» առաջարկին

«Մանչեսթեր Սիթին» մերժել է «Ալ-Նասրի» առաջարկը թիմի դարպասապահ Էդերսոնի համար, հայտնում է HITC-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ սաուդյան ակումբը 30-ամյա բրազիլացու համար առաջարկել է 25 միլիոն, սակայն «Սիթին» մերժել է, քանի որ ցանկանում է կրկնակի ավելի շատ ստանալ խաղացողի համար։ Նշվում է, որ կողմերը կարող են պայմանավորվել 40 մլն. եվրոյով։

Էդերսոնը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2017 թվականից։ Այդ ժամանակից ի վեր նա թիմի կազմում անցկացրել է 332 հանդիպում, բաց է թողել 257 գոլ և անառիկ է պահել դարպասը 155 հանդիպումներում։

Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։