«Մանչեսթեր Սիթին» Ռոդրիին փոխարինելու երկու տարբերակ ունի

«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը ֆուտբոլիստ է փնտրում, ով թիմում կփոխարինի հենակետային կիսապաշտպան Ռոդրիին։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Անգլիայի չեմպիոնն իր տեսադաշտում երկու ֆուտբոլիստ ունի։ Խոսքը «Նյուքասլի» բրազիլացի կիսապաշտպան Բրունո Գիմարայեշի և Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմիխի մասին է։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռոդրին կարող է հեռանալ «Մանչեսթեր Սիթիից»։ Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է իսպանացի ֆուտբոլիստի ծառայություններով։

Ռոդրին Իսպանիայի հավաքականի հետ միասին դարձավ Եվրոպայի չեմպիոն։ Նա ճանաչվել է մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ։