Լիոնել Մեսսին նվերներ է տվել թիմակիցներին COPA AMERICA-ում հաղթելուց հետո

Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին նվերներ է տվել իր թիմակիցներին՝ ի պատիվ Ամերիկայի 2024 թվականի  գավաթի խաղարկությունում նրանց հաղթանակի։

Լիոնել Սկալոնիի թիմը հաղթել է Կոլումբիայի հավաքականին (1:0)։

Եզրափակիչից հետո Մեսսին ֆուտբոլիստներին նվիրել է ականջակալներ, որոնք նախատեսված են Արգենտինայի հավաքականի համազգեստի և դրոշի գույներին համապատասխան։

Համապատասխան լուսանկարը սոցցանցերում հրապարակել է Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստ Ալեխանդրո Գառնաչոյի եղբայր Ռոբերտո Գառնաչոն։