Հարձակվող Կիլիան Մբապպեն այսօր պայմանագիր է ստորագրել Մադրիդի «Ռեալի» հետ։
Արարողությունը, որին ներկա են եղել ինքը՝ ֆուտբոլիստը, և մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը, տեղի է ունեցել «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում։
Մբապպեն «արքայական» ակումբի գավաթների դիմաց լուսանկարվել է 9 համարի մարզաշապիկով։
Ֆրանսիացի հարձակվողի շնորհանդեսը շուտով տեղի կունենա Մադրիդի «Ռեալի» տնային մարզադաշտում։