Ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապպեն հայտնել է, որ դիտարկել է միայն «Ռեալ» տեղափոխվելու տարբերակը։
Այսօր «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում տեղի ունեցավ Մբապպեի շնորհանդեսը, ով ՊՍԺ-ի հետ պայմանագրի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվեց մադրիդյան ակումբ։
«Ես վստահ էի, որ այս պահը կգա։ Ինձ համար «Ռեալը» միակ տարբերակն էր։ Ես այլ առաջարկներ ունեի այլ ակումբներից, բայց ես միշտ նույնն էի ասում՝ եթե հեռանամ ՊՍԺ-ից, ապա միայն «Ռեալ»»,- Մբապպեի խոսքերն է մեջբերում GFFN-ը։
25-ամյա Մբապպեն «Ռեալի» հետ պայմանագիր է կնքել մինչև 2029 թվականը։