Մադրիդի «Ռեալի» նորեկ Կիլիան Մբապպեն սոցցանցերում գրառում է կատարել, որում դիմել է մադրիդյան ակումբի երկրպագուներին։
«Մադրիդիստներ, այսօր անմոռանալի օր էր ինձ և իմ ընտանիքի համար: Ես իրականացրեցի մանկության երազանքը և շատ հույզեր ստացա:
Շնորհակալություն հոգատարության և սիրո համար։ Ես շատ ուրախ և հպարտ եմ, որ դարձել եմ «Ռեալ Մադրիդ» այս մեծ ընտանիքի մի մասը։
Անհամբեր սպասում եմ աշխարհի լավագույն ակումբում խաղալուն», – գրել է Մբապպեն։