Մադրիդի «Ռեալի» նորեկ Կիլիան Մբապպեն նշել է, որ մադրիդյան ակումբում երբեք չի պահանջել իրեն տալ տասը համարը։
Լուկա Մոդրիչը այժմ Մադրիդի «Ռեալի» կազմում հանդես է գալիս տասը համարի մարզաշապիկով։ Մբապպեն 2024/25 մրցաշրջանում կխաղա ինը համարով։
«Ես երբեք չեմ ասել «Ռեալի» ղեկավարությանը, որ ուզում եմ այս խաղային համարը։ Սա Լուկա Մոդրիչի համարն է։
Ինձ համար մեծ պատիվ է խաղալ Մոդրիչի կողքին: Նա չեմպիոն է, «Ոսկե գնդակի» դափնեկիր, և ես մեծ հարգանքով եմ վերաբերվում նրան»,- Մբապպեի խոսքերը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։