Կիլիան Մբապպե․ «Նա միշտ եղել է իմ կուռքը»

Մադրիդի «Ռեալի» նորեկ Կիլիան Մբապպեն հայտնել է, որ կապի մեջ է թիմի նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ։

«Այո, մենք կապի մեջ ենք Կրիշտիանուի հետ, նա ինձ միշտ ինչ-որ բան է խորհուրդ տալիս։ Ես գիտեմ, որ նա ուրախ է ինձ համար: Նա միշտ եղել է իմ կուռքը, և ես նրան ամենայն բարիք եմ մաղթում»,- Մբապպեի խոսքերն է մեջբերում AS-ը։

25-ամյա Մբապպեն «Ռեալի» հետ պայմանագիր է կնքել մինչև 2029 թվականը։