Իլկայ Գյունդողանը կարող է փոխել ակումբային գրանցումը

Կատալոնական «Բարսելոնան» կարող է բաժանվել գերմանացի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանից։ Ֆուտբոլիստը հստակ չի պատկերացնում իր դերը թիմում և շուտով կհանդիպի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի հետ՝ քննարկելու իր ապագան։

Ինչպես հայտնում է Todofichajes-ը, կիսապաշտպանը ներկայումս հակված է հեռանալ «Բարսելոնայից» Ֆուտբոլիստը կարող է կարիերան շարունակել՝ Գերմանիայում, Իտալիայում, Թուրքիայում և Սաուդյան Արաբիայում։ Գյունդողանի պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։

Լա Լիգայում անցած մրցաշրջանում 33-ամյա գերմանացին անցկացրել է 35 հանդիպում, խփել 5 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում։