Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը ծրագրում է մոտ ժամանակներս հեռանալ ազգային թիմից։ Այս մասին հայտնում է HITC Football-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան Սաութգեյթին հնարավորություն է տվել ինքնուրույն որոշում կայացնել ազգային հավաքականում իր ապագայի վերաբերյալ։ Սակայն 53-ամյա մասնագետը հակված է հեռանալուն։
Սաութգեյթի օրոք Անգլիան երկու անգամ դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ, բայց երկու անգամ էլ չկարողացավ նվաճել գավաթը։