«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է վինգեր Ջեյդոն Սանչոյի հետ ունեցած կոնֆլիկտի մասին։ Հոլանդացի մասնագետի խոսքով՝ ամեն ինչ հարթվել է։
«Մենք մոռացել ենք ամեն ինչ։ «Մանչեսթեր Յունայթեդին» ֆուտբոլիստներ են պետք, իսկ Ջեյդոն Սանչոն լավ ֆուտբոլիստ է։ Մենք այժմ շարժվում ենք առաջ», – Տեն Հագի խոսքերն է մեջբերում լրագրող Մարկ Կրիտչլին։