Էդուարդ Սպերցյան. «Նա ինձ տեսնում է որպես Հայաստանի հավաքականի առաջատար»

Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է «Ինտերում» հանդես եկող Հենրիխ Մխիթարյանի հետ ընկերության մասին։

«Մենք Մխիթարյանի հետ շատ ենք խոսում։ Մենք հաճախ ենք շփվում, բայց երկխոսության թեմաները կմնան մեր մեջ։ Նա ինձ տեսնում է որպես Հայաստանի հավաքականի առաջատար։

Ասում է ինձ, թե ինչ եմ անում ճիշտ և ինչ եմ անում սխալ: Իհարկե, նա հույսը դնում է ինձ վրա՝ որպես առաջատար, օգնում է ու ասում, թե ինչ անեմ»,- Սպերցյանի խոսքը մեջբերում է RB Sport-ը։

Սպերցյանն իր նորամուտը Հայաստանի հավաքականում նշել է 2021 թվականին։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 27 հանդիպման, որոնցում դարձել է չորս գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։