Bild. Խաբի Ալոնսոն թիմի հարձակվողին հեռացրել է թիմի հետ մարզվելուց

«Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն թիմի հարձակվող Սերդար Ազմունին հեռացրել է թիմի հետ մարզվելուց։

Ըստ Bild-ի՝ Ազմունը բաց է թողել «Բայերի» մարզումը և այդ մասին չի տեղեկացրել թիմի մարզչական շտաբին։

Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստը ներկայումս վատ ֆիզիկական մարզավիճակում է։

2023/24 մրցաշրջանում Ազմունը վարձավճարով հանդես է եկել «Ռոմայում»։