«Բարսելոնայի» երիտասարդական թիմը նոր մարզիչ ունի

«Բարսելոնան» հայտարարել է, որ Ջուլիանո Բելետտին կգլխավորի Խուվենիլ Ա թիմը 2024/25 մրցաշրջանում։

Բելետտին նախորդ մրցաշրջանի կեսից միացավ Ռաֆայել Մարկեսի անձնակազմին «Բարսելոնա Աթլետիկում», սակայն այժմ կզբաղեցնի ակումբի մինչև 19 տարեկանների թիմի գլխավոր մարզիչը: Բելետտին կփոխարինի Օսկար Լոպեսին, ով հեռանում է 6 տարի անց։

48-ամյա Բելետտին «Բարսելոնայում» խաղացել է 2004-2007 թվականներին և թիմի հետ հաղթել Չեմպիոնների լիգան, ինչպես նաև երկու անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն։