Ալվարո Մորատան անդրադարձել է իր «Միլան» հնարավոր տեղափոխությանը

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող և Իսպանիայի հավաքականի Եվրոպայի չեմպիոն Ալվարո Մորատան հաստատել է, որ դառնալու է «Միլանի» ֆուտբոլիստ։

«Ես դեռ պետք է բուժզննում անցնեմ, բայց կասեմ, որ այո»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է AS-ը։

2023/24 մրցաշրջանում Մորատան «Ատլետիկոյի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 48 խաղում դարձել է 21 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։