Ադրիեն Ռաբիոյի ապագան մնում է անորոշ

«Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոյի ապագան շարունակում է մնալ անորոշ։

Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը, «Յուվենտուսը» բարելավել է 29-ամյա ֆուտբոլիստի համար նոր պայմանագրի առաջարկը։ Սպասվում է, որ ֆրանսիացին կպատասխանի այս շաբաթվա ընթացքում։

Նախկինում հաղորդվում էր, որ Ռաբիոն կարող է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում։

Ընդհանուր առմամբ, Ռաբիոն «Յուվենտուսի» կազմում անցկացրել է 212 հանդիպում, որոնցում խփել է 22 գոլ և կատարել 15 գոլային փոխանցում։