Արգենտինայում հաղթանակը տոնելու ժամանակ տուժել է 17 մարդ

Բուենոս Այրեսում 17 մարդ վիրավորվել է Ամերիկայի 2024 թվականի գավաթում հաղթանակի տոնակատարության ժամանակ։ Այս մասին հայտնում է TN հեռուստաալիքը։

Հունիսի 15-ին Արգենտինայի հավաքականը հաղթեց Կոլումբիային (1:0):

Խաղից հետո բազմաթիվ արգենտինացիներ եկան Բուենոս Այրեսի կենտրոն՝ տոնելու հաղթանակը։

Ավելի ուշ փողոցներում անկարգություններ են եղել։ Ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառել՝ ամբոխին ցրելու համար։ Որոշ երկրպագուներ բախվել են ոստիկանության հետ, ինչի հետևանքով առնվազն 17 մարդ վիրավորվել է: