Յան Կուտոն կարող է տեղափոխվել Գերմանիա

Դորտմունդի «Բորուսիան» փնտրում է բազմակողմանի խաղացողի, ով կարող է մի քանի դիրք զբաղեցնել թիմի աջ եզրում: Ակումբը սկզբունքային համաձայնության է եկել «Մանչեսթեր Սիթիի» ներկայացուցիչ Յան Կուտոյի հետ, ով նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես էր գալիս «Ժիրոնայում»։

Սակայն, ըստ գերմանական լրատվամիջոցների, տրանսֆերային գումարը կարող է խոչընդոտ դառնալ բանակցություններում։ «Մանչեսթեր Սիթիի» պահանջները դեռևս չափազանց բարձր են. «Բորուսիան» պատրաստ է Անգլիայի չեմպիոնին վճարել 20-ից 25 միլիոն եվրո: Բրազիլացի պաշտպանը շատ է հետաքրքրված Դորտմունդ տեղափոխվելով։

Ավելացնենք, որ նախորդ մրցաշրջանում Յան Կոուտոն անցկացրել է 39 հանդիպում, որոնցում դարձել է 2 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։