Ջերդան Շաքիրին հայտարարել է Շվեյցարիայի հավաքականում կարիերան ավարտելու մասին

Ջերդան Շաքիրին հայտարարել է Շվեյցարիայի հավաքականում կարիերան ավարտելու մասին։

«Յոթ մրցաշար, շատ գոլեր, 14 տարի Շվեյցարիայի հավաքականում և անմոռանալի պահեր։ Ժամանակն է հրաժեշտ տալու:

Հրաշալի հիշողություններ ունեմ, և դրա համար շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ»,- գրել է կիսապաշտպանը սոցցանցերում։

Շաքիրին Շվեյցարիայի հավաքականում է հանդես գալիս 2010 թվականից, ազգային հավաքականի կազմում անցկացրել է 125 հանդիպում և դարձել 32 գոլի հեղինակ։ EURO-2024-ում թիմը դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ 11 մետրանոցներով պարտվեց Անգլիային։