Իսպանիայի հավաքականն ու ակումբները հետաքրքիր արդյունք են գրանցել

Կիրակի օրը՝ հուլիսի 14-ին, Բեռլինում կայացավ EURO-2024-ի եզրափակիչը, որում Իսպանիայի հավաքականը 2։1 հաշվով հաղթեց Անգլիային։

Սա 23-րդ անընդմեջ եզրափակիչն էր Իսպանիայի հավաքականի համար (ազգային կամ ակումբային մակարդակով), որում նրանք հաղթեցին ոչ իսպանական թիմին։

Ընդհանուր առմամբ, իսպանական թիմերը չեն զիջում իրենց մրցակիցներին 2001 թվականից ի վեր,: Վերջին անգամ «Վալենսիան» Չեմպիոնների լիգայի եզրափակչում պարտվեց Մյունխենի «Բավարիային» (11-մետրանոցներով):