Իսպանիան EURO-ում բացառիկ ցուցանիշի հասավ

Իսպանիայի հավաքականը դարձավ Եվրոպայի 2024 թվականի չեմպիոն Գերմանիայում՝ եզրափակիչ խաղում հաղթելով Անգլիայի հավաքականին (2:1):

Սա իսպանացիների համար EURO-ի չորրորդ տիտղոսն է, ինչը ռեկորդային է։

Գերմանացիները երեք անգամ հաղթել են Եվրոպայի առաջնությունում, իտալացիներն ու ֆրանսիացիները՝ երկուական անգամ։