«Սևիլիան» վարձակալեց «Արսենալի» կիսապաշտպանին

«Սևիլիայի» մամուլի ծառայությունը հայտարարել է «Արսենալի» կենտրոնական կիսապաշտպան Ալբերտ Սամբի Լոկոնգայի տրանսֆերի մասին մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտը։

Միաժամանակ իսպանական ակումբը վարձավճարի ժամկետի ավարտին հնարավորություն կունենա գնելու 24-ամյա ֆուտբոլիստին։

Անցած մրցաշրջանում Լոկոնգան վարձավճարով հանդես եկավ «Լյութոնում», որտեղ նա անցկացրել է Պրեմիեր լիգայի 17 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։