«Բարսելոնայի» և Ուրուգվայի հավաքականի պաշտպան Ռոնալդ Արաուխոն 2024 թվականին կարող է այլևս խաղադաշտ դուրս չգալ պաշտոնական խաղերում։
Այս մասին հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն՝ հղում կատարելով Relevo և Sport հրատարակություններին։
Նշվում է, որ 25-ամյա պաշտպանը կենթարկվի վիրահատության, որից ապաքինումը կարող է տևել մինչև 2025 թվականը։ Այնուամենայնիվ, կա հավանականություն, որ Արաուխոն կկարողանա խաղադաշտ վերադառնալ դեկտեմբերին:
Հիշեցնենք, որ 2024 թվականի COPA AMERICA-ի 1/4 եզրափակիչ Բրազիլիայի հավաքականի դեմ խաղում ուրուգվայցին ազդրի վնասվածք էր ստացել։