Նիկո Ուիլյամս. «Մենք չենք գիտակցում, թե ինչի ենք հասել և ինչ է կատարվում Իսպանիայում»

Նիկո Ուիլյամսն իր գոլով օգնեց Իսպանիային հաղթել Եվրոպայի առաջնությունում։ Բացի այդ, 22-ամյա ֆուտբոլիստը լավագույն խաղացող է ճանաչվել անգլիացիների դեմ եզրափակիչ խաղում։ Հետխաղյա մամուլի ասուլիսում Նիկո Ուիլյամսն ասաց, որ այս մրցաշարում ի վերջո հաղթելու համար ստիպված է եղել շատ դժվարություններ հաղթահարել։

«Մենք տանջվեցինք: Մենք չենք գիտակցում, թե ինչի ենք հասել և ինչ է կատարվում Իսպանիայում: Մենք պատմություն ենք կերտել: Լամինը անհավանական է: Նա ամեն ինչ շատ պարզ է տեսնում:

Մենք շատ ենք պայքարել այստեղ լինելու համար Ես կարող եմ դառնալ իմ գործի մեջ լավագույններից մեկը։ Առջևում դեռ շատ ժամանակ կա, և կգա Աշխարհի առաջնության մասին մտածելու ժամանակը»,- ​​խաղացողի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Ավելացնենք, որ EURO-2024-ում Նիկո Ուիլյամսն ընդհանուր առմամբ անցկացրել է 6 հանդիպում, որոնցում դարձել է 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ։