Լուիս դե լա Ֆուենտեն բացառիկ արդյունք է գրանցել

Կիրակի օրը՝ հուլիսի 14-ին, Բեռլինում կայացավ EURO-2024-ի եզրափակիչ Իսպանիա – Անգլիա խաղը։ Հանդիպումն ավարտվել է իսպանացիների հաղթանակով՝ 2։1 ​​հաշվով։

Սա գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի երրորդ հաղթանակն էր EURO-ում։ Նախկինում նա Իսպանիայի երիտասարդական հավաքականների հետ հաղթել էր Եվրոպայի առաջնությունում։ 2015 թվականին նա չեմպիոն է դարձել Իսպանիայի Մ19 հավաքականի, իսկ 2021 թվականին՝ Մ21 հավաքականի հետ։

Հավելենք, որ Իսպանիայի հավաքականը ռեկորդային չորրորդ անգամ (1964, 2008, 2012, 2024) հաղթեց Եվրոպայի առաջնությունում։