Լիոնել Սկալոնի. «Պատրաստ եմ 15 տարվա պայմանագիր կնքել Արգենտինայի հավաքականի հետ»

Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին COPA AMERICA-ի եզրափակչում Կոլումբիայի նկատմամբ 1:0 հաշվով հաղթանակից հետո խոսել է ազգային ընտրանու հետ իր ապագայի մասին։

«Այս պահին պայմանագրիս ավարտին մնացել է երկու տարի։ Մենք պետք է ասենք Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին, որ ինձ առաջարկի 15 տարվա պայմանագիր, և ես կստորագրեմ այն»,- Սկալոնիի խոսքերն է մեջբերում All About Argentina-ն։

46-ամյա մասնագետը Արգենտինայի հավաքականը գլխավորում է 2018 թվականից։ Նրա գլխավորությամբ թիմը հաղթեց Աշխարհի առաջնությունը և երկու անգամ նվաճեց COPA AMERICA-ն։