Իսպանիայի հավաքականի 17-ամյա վինգեր Լամին Յամալը կիսվել է EURO-2024-ում տարած հաղթանակից իր հույզերով։ Մրցաշարի եզրափակիչում իսպանացիները 2։1 հաշվով հաղթեցին անգլիացիներին։
«Ես շատ ուրախ եմ։ Դա երազ է: Անհամբեր սպասում եմ Իսպանիա վերադառնալուն և բոլոր երկրպագուների հետ տոնելուն: Սա ծննդյան օրվա լավագույն նվերն է: Երբ Անգլիան հավասարեցրեց հաշիվը, դժվար էր: Ես չգիտեմ, թե ինչից է կազմված այս թիմը, բայց մեզ միշտ հաջողվում է վերադառնալ խաղ»,- ասել է Յամալը RTVE-ի եթերում:
Հուլիսի 13-ին Յամալը դարձավ 17 տարեկան, հաջորդ օրը նա դարձավ Եվրոպայի չեմպիոն և ստացավ մրցաշարի լավագույն երիտասարդ խաղացողի մրցանակը։