Ջուդ Բելինգհեմը եզրափակչից հետո զայրույթից հարվածել է ջրի սառնարանին 📸

Հուլիսի 14-ին կայացավ EURO-2024-ի եզրափակիչ հանդիպումը, որում Իսպանիայի հավաքականը 2։1 հաշվով հաղթեց Անգլիային։

Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմն այնքան է նյարդայնացել խաղի վերջում կրած պարտությունից, որ նա իր բացասական հույզերը հանել է ջրի սառնարանի վրա՝ խաղակոշիկով հարվածելով դրան:

Ջուդը EURO-2024-ին մասնակցեց ուսի վնասվածքով։ Մրցաշարում նա դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։